|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խայտառակություն է համարում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակումը: Եվ նրանց արարքը, որպես հակադրություն, համեմատում է ՀԱԿ համակիր Տիգրան Առաքելյանի արարքի հետ, ով այժմ բանտում է:
«Մարդ, որը մեղավոր չէ բացարձակ, երկու տարի նստել է, մեկ անգամ հոր թաղմանը դուրս է եկել, հիմա դեռ նստած է: Մյուսը՝ խայտառակության մյուս ծայրը, երբ կա սպանություն, երբ կան տասնյակ կրակոցներ, երբ կան կոնկրետ մարդիկ, երբ կա ապօրինի զենք, նստած մարդ, կալանքի տակ մարդ չկա»,- ասաց Արամ Մանուկյանը' դա համարելով վայրագություն: