|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիա այցի շրջանակներում ելույթ է ունեցել Chatham House կենտրոնում:
Ըստ Mynet-ի` Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանային և Թուրքիայի արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի` չմոռանալով նաև ելույթ ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների մասին:
«Մենք աջակցում ենք Կովկասի և Միջին Ասիայի կայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Այս շրջանակներից բացակայող միակ պետությունը Հայաստանն է: Սպասում ենք հատկապես այն օրվան, երբ Հայաստանի կառավարությունից խելամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք»,- ասել է Թուրքիայի նախագահը: