|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի իշխանությունները բաց կթողնեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, եթե երկրում ճգնաժամի կարգավորման ժամանակ հաղթի ուժի քաղաքականությունը. հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը. հայտնում է podrobnosti.ua-ն:
«Եթե հաղթի ռացիոնալ մտածողությունը, կլոր սեղանը, հարցի լուծում գտնելը, ապա կարելի է առավել կառուցողական արդյունքների հույս ունենալ: Սակայն, եթե հաղթի ուժի քաղաքականությունը, ապա, իհարկե, ոչ միայն բաց կթողնվի Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունը, որը որպես նպատակ է դրված, այլև կայրվեն վստահության վերջին կամուրջները»,- ասել է նա Լիտվայի ռադիոյին: