|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանի Զեյթուն թաղամասում՝ «Երեւան Սիթի»-ի մոտ, «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթի ժամանակ իրավիճակը լարվեց: Ցուցարարները ինչ-որ պահի նստեցին փողոցում եւ սկսեցին հայրենասիրական երգ երգել: Այդ պահին սեւ եւ կարմիրբերետավորները, առանց զգուշացնելու, հարձակվեցին ցուցարարների վրա եւ սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց: Ցուցարարներից մեկը շիշ նետեց ոստիկանենրի ուղղությամբ:
Մեծ հրմշտոց սկսվեց, ոստիկանները ցուցարարներին պարզապես առեւանգումը էին հոծ բազմության միջից:
Ցուցարարներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Ինչքան ձերբակալեն, 10 էդքան ավելանալու ենք»:
Այնուհետեւ իրավիճակը հանդարտվեց, եւ ընդդիմադիրները շարունակեցին իրենց երթը Դավիթ Անհաղթի փողոցով:
Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր՝ ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից, և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։
Մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։