|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան չվերթը հետաձգվել է պայթյունի սպառնալիքի պատճառով. հայտնում է РИА Новости-ն։
Ըստ գործակալության՝ ինքնաթիռի 3 ուղևորներ օդանավ բարձրանալու ժամանակ վիճաբանության մեջ են մտել մյուս ուղևորների հետ, հետո սկսել սպառնալ, որ կպայթեցնեն ինքնաթիռը։ Չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով, իսկ օրինախախտները բերման են ենթարկվել: