|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կեսօրին ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություն անանուն հեռախոսազանգեր են ստացվել Մոսկվայի մետրոպոլիտենի բոլոր կայարանների ականապատման և կայարանների պայթեցման սպառնալիքով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մետրոյի կայարաններից բացի, ստուգվում են նաև «Եվրոպական» առևտրի կենտրոնը և երկու շրջանային դատարաններ, որոնք նույնպես ստացել են նույն սպառնալից տեղեկատվությունները:
«Ստացվել են Մոսկվայի մետրոյի բոլոր կայարանների, «Եվրոպական» առևտրի կենտրոնի և երկու շրջանային դատարանների պայթեցման մասին անանուն սպառնալիքներ»,- գործակալությանը տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մետրոկայարանների, դատարանների և սոցիալական կառույցների «ականապատման» ալիքը շարունակվում է արդեն երկու շաբաթից ավելի:
Հատուկ ծառայությունները, սակայն, ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել: