|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737-800W ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը ինքնաթիռի սրահում տարածված ծխի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ին` ՌԴ ԱԻՆ-ին հղումով:
Թռիչքն սկսվել է ժամը 0:57-ին, սակայն, մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար, ծուխ է նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել է իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում կայացրել: Նշվում է, որ հրդեհ չի առաջացել:
Օդանավում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Տարհանման ժամանակ 8 մարդ տուժել է:
Հաղորդվում է նաև, որ ուղևորներին Երևան են ուղարկել պահուստային օդանավով, 28 մարդ, ներառյալ` երկու տուժած, հրաժարվել են թռչել դրանով:
«Շերեմետևո»-ն աշխատում է սովորական ռեժիմով: