|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քաղաքացին ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Հունվարի 25-ին, ժամը 16։50-ի սահմաններում, ոստիկանությունն այս մասին ահազանգ է ստացել։ Նշված անձի ինքնությունը ճշտվել է, հաջորդ օրը նա բերման է ենթարկվել բաժին»,– նշեցին ոստիկանությունից։
Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։
«Առավոտ» կայքի տեղեկություններով` քաղաքացին ներկայացել է որպես Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ, այնուհետև ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: