|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ապրիլի 10-ին առաջին անգամ ցուցմունք է տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում. հայտնում է РИА Новости-ն:
Դա արվել է մոտ 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալները բրիտանական Cambridge Analytica ընկերությանը սխալմամբ փոխանցելու շուրջ սկանդալի ֆոնին:
Ցուկերբերգը ներողություն է խնդրել օրենսդիրներից ՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալի ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Նա վստահեցրել է, որ ընկերությունն օգտատերերի անձնական տվյալները չի վաճառում գովազդատուներին, իսկ Facebook-ն ինքն է դուրս գալիս անհրաժեշտ մարդկանց հետքի վրա մասնավոր ընկերությունների որոշակի հարցման դեպքում:
Պատասխանելով հարցին` օգտատերերն ինչպե՞ս կարող են ապահովել իրենց տվյալների անվտանգությունը, Ցուկերբերգը պատասխանել է. «Դրա համար դուք ունեք բոլոր գործիքները»: