|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Միացյալ Նահանգների Կոնգրեսում տապալվել է հակահայկական նախագիծ: Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամները 2021 թվականի՝ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքից հանել են հակահայկական ձեւակերպումներ պարունակող զեկույցը, որը վերաբերել է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակին: Այս մասին տեղեկացնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը, որն այդ զեկույցը որակել էր «թշնամական ու միակողմանի» եւ աշխատանքներ տարել այն չեղարկելու ուղղությամբ:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ «Ֆեյսբուք»-ում գրել է՝ բացի այն, որ հայկական լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձեւը դուրս մղվեց, շրջանառության մեջ կան հակաթուրքական եւ հակաադրբեջանական նախագծեր: «Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»,- գրառումը եզրափակել է միջազգայնագետը: