|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
85-րդ տարեկանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին հայտնում է bbc.com-ը։
«Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը, այսօր առավոտյան մահացել է COVID-19-ի հարուցած բարդությունների հետեւանքով»,-նշված է ընտանիքի անդամների կողմից տարածած հայտարարության մեջ:
Փաուելը 2001-2005 թվականներին պետքարտուղարի պաշտոնն է զբաղեցրել ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում, որը հանրապետական է: 1989-1993 թվականներին Փաուելը եղել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը:
1987-1989 թվականներին Փաուելն աշխատել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական։