|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Բեռլին չվերթի ուղևորը ձերբակալվել է ինքնաթիռը պայթեցնելու սպառնալիքից հետո: Պարզվել է, որ սպառնալիքը կեղծ է եղել: Այս մասին հաղորդում է Interfax-ը` հղում անելով ՆԳ նախարարության մամուլի ծառայությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել թռիչքից առաջ` տեղական ժամանակով ժամը 13:05-ին: Տարեց տղամարդը վիճել է անձնակազմի հետ, այնուհետև սկսել է պայթյուն անելու սպառնալիքներ հնչեցնել: Ուղևորները տարհանվել են, մասնագետները ստուգել են ինքնաթիռի սրահը, սակայն ռումբ չի հայտնաբերվել:
Նշվում է, որ թռիչքը մեկնարկել է ուշացումով, իսկ տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք: