|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վիլնյուսյան գագաթաժողովին զուգահեռ երեկ Կազանում կայացել է «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումը. հայտնում է Коммерсантъ-ը:
Ֆորումի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու որոշումը և եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների շահերը:
Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարցերի հանձնաժողովի նախագահ Արիֆ Ռահիմզադեն հայտարարել է, որ Բաքվի՝ եվրասիական ինտեգրման ճանապարհին երկու հիմնական խնդիր կա` ԼՂ հակամարտության լուծումը և «զգացումը, որ Եվրասիական միությունը ստեղծվում է որպես ԵՄ-ի հակակշիռ»: Ռահիմզադեն խորհուրդ է տվել աշխատել ստեղծվող կառույցի վարկանիշի վրա: