|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի ցանկությունը, ձգտումը և նպատակն է բարելավել Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները, ինչպես նաև լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները. ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ըստ milliyet.com-ի` հանդիպման ընթացքում մի լրագրող, հիշեցնելով Սևծովյան համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու` Դավութօղլուին Հայաստանից ուղղված հրավերի մասին, հարցրել է, թե կարո՞ղ է Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների բարելավման ուղղությամբ մի նոր քայլ ձեռնարկվի:
«Սևծովյան համագործակցության խորհրդի նիստը դեկտեմբերի 12-ին է, և բոլոր անդամները այս նիստին հրավիրված են: Պետք չէ սա հատուկ կամ տարբեր ներկայացնել: Մեր ցանկությունը, ձգտումը և նպատակն է բարելավել Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները, ինչպես նաև լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները, Հարավային Կովկասում մշտական և տևական խաղաղության հաստատումը: Այսօրվա համար ինչ-որ պետք է կանենք, ինչ քայլ պետք է, կձեռնարկենք»,- ասել է Դավութօղլուն: