|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Սադախլո» մաքսային անցակետով Հայաստանից 467 տոննա կարտոֆիլով բեռնված 17 մեքենա է մտել Վրաստան. հայտնում է apsny.ge-ն:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկությունների համաձայն՝ բեռի առաջնային զննման ժամանակ հայտնաբերվել է, որ կարտոֆիլը Ralstonia solanacearum վնասատու միկրոօրգանիզմներով վարակման նշաններ ունի: Ավելի ուշ լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ կարտոֆիլը վարակված է:
Այսպիսով՝ 500 տոննա վարակված կարտոֆիլը կվերադարձվի Հայաստան: