|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս տարվա հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի համեմատ, 0,4 տոկոս գնանկում է արձանագրվել:
ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողներին հայտնեց, որ պարենային ապրանքների գներն իջել են 1,1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքներինը` 1 տոկոսով աճել:
Մարտիրոսյանի հավաստմամբ՝ իջել են կարտոֆիլի, մսամթերքի, միրգ-բանջարեղենի գները: «Կարտոֆիլի գինը, օրինակ, 2014-ի հոկտեմբերի համեմատ, նվազել է 69 դրամով /այժմ 196 դրամ է/, փոխարենը կաղամբը թանկացել է, և եթե 2014-ի հոկտեմբերին այն արժեր 106 դրամ, հիմա 127 դրամ է՝ մեկ կգ-ն: Այս տարի, հոկտեմբեր ամսվա տվյալներով, նախորդ տարվա համեմատ, նվազել են մրգի գները` 10,3 տոկոսով, բանջարեղեն-կարտոֆիլինը` 12,8, իսկ խաղողի գինը` 32 տոկոսով: Էժանացել են նաև խնձորը, տանձը, ձմերուկն ու նուռը: Այս տարի բարձր է դեղձի գինը` 23,7 տոկոսով»,- ասաց նա: