|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մենք 500 հա-ի համար լոլիկի սերմ ենք անվճար բաժանել գյուղացիներին: Կտեսնեք, որ լոլիկն այս տարի էժան կլինի»,- այսօր լրագրողներին հավաստիացրեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` պարզաբանելով, որ անցյալ տարի գյուղացին նույնիսկ սերմ գնելու գումար չուներ, ինչով էլ պայմանավորված էր լոլիկի բարձր գինը:
Խոսելով կարտոֆիլի բերքատվության մասին` Բերբերյանը նշեց, որ նախորդ տարի 50 հազար տոննա կարտոֆիլի սերմացու պարզապես փչացավ պահեստներում, ինչի արդյունքում այս տարի կարտոֆիլը վաճառվում է 400 դրամով: Բերբերյանի խոսքերով` այս վիճակը կշարունակվի եւս երկու տարի:
«2000 տոննա կարտոֆիլի տնկանյութ է ներկրվում հանրապետություն, որից 300-ը` էլիտար դասի: Կփորձենք կայունացնել, 2-3 տարում բերել նախկին տարիների վիճակին»,- խոստացավ նա: