|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ռոսսելխոզնադզոր»-ի՝ Դաղստանի Հանրապետության գրասենյակը տեղեկացնում է, որ մարտի սկզբից Ադրբեջանից եկած 18 տոննա լոլիկ չի թույլատրվել ներմուծել Ռուսաստանի Դաշնություն․ գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Բուսասանիտարական վերահսկողության ընթացքում թույլ չի տվել 18 տոննա լոլիկ Ադրբեջանից ներմուծել Ռուսաստանի Դաշնության տարածք: Պատճառը ВНИИКР դաշնային պետական բյուջետային հաստատության լաբորատոր զեկույցն է, որը հաստատում է լոլիկի մեջ լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) հայտնաբերումը»,- ասել են գերատեսչությունում:
Ըստ տվյալների՝ ապրանքը հետ են վերադարձվել Ադրբեջան: Բացի այդ՝ ապրանքի տերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Վարչական օրենսգրքի 10.2 («Կարանտինի ենթակա ապրանքների ներմուծման և արտահանման կանոնների խախտում») հոդվածով: