|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացներում առավելությունների ու թերությունների մասին խոսելիս միշտ նկատի են առնվում հայ-ռուսական հարաբերությունները, սակայն պետք է հիշել, որ ՄՄ-ն երեք երկիր է ներկայացնում. Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց «Հյուսիս-հարավ» քաղաքական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հարցով բանակցային գործընթացների ֆորմատով ՄՄ բոլոր անդամների շահերն ու դիրքրոշումները հավասարապես հաշվի են առնվում, եւ Հայաստանի անդամակցությունը երեք երկրների իրավահավասար որոշելու հարցերն են:
«Մենք արդեն մինչեւ 2015 թվականը պետք է փորձենք փոխել «ում է ձեռնտու այդ անդամակցությունը» կոնցեպցիայի գծային` Ռուսաստան-Հայաստան մոտեցումը ու հասկանանք, որ արդեն խոսում ենք եվրասիական Մաքսային միության մասին, որը պետք է կառուցի իր տնտեսական հարաբերությունները` ընդհանուր հետաքրքրությունների համատեքստում»,- նշեց Ալեքսեյ Վլասովը: