|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի ձգձգումը չի բխում կազմակերպության շահերից ու հնարավորինս արագ լուծում է պահանջում:
Բելառուսական news.tut.by կայքը նոր մանրամասներ է հայտնել: Ըստ Գլազի` ՀՀ-ում կայացած ընտրությունները խանգարել են բելառուս թեկնածուի հետ հանդիպմանը, սակայն այժմ իրենք ակնկալում են, որ հայկական կողմն արդեն մոտ ժամանակներս կհայտնի այդ հանդիպման ժամկետների մասին:
«Մեր կողմից մենք տրամադրված ենք Երևանի հետ կառուցողական փոխգործակցության և հույս ունենք փոխըմբռնման հասնել: Ի վերջո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել, անգամ` եթե որևէ հնարավորություն չկա դրանից կրկին օգտվելու»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:
Գլազը նաև ընդգծել է, որ, առանց Հայաստանի համաձայնության, բելառուս թեկնածուին նշանակելու հարցը չի դիտարկվում: «Մենք դեռ աշխատում ենք կոնսենսուսի որոնման տարբերակի ուղղությամբ»,- ասել է նա: