|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ Գերմանական Ֆրայբուրգ քաղաքի սրճարաններից մեկում տղամարդը պատանդ է վերցրել 12 հոգու: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ տվյալ մարդիկ, ամենայն հավանականությամբ, նրա հարազատներն են. տղամարդն ուղղակի փակվել է նրանց հետ սրճարանում:
Ըստ РИА Новости-ի՝ ողջ գիշեր տևած բանակցություններից հետո նա վերջապես հանձնվել է ոստիկանությանը: Հայտնի է, որ նա նախկինում օրինախախտության մեջ է մեղադրվել, սակայն դատարան այդպես էլ չի ներկայացել:
«Հիմա ինձ համար ոչինչ կարևոր չէ, ես ամեն ինչի պատրաստ եմ»,- ասել է տղամարդը ոստիկանների հետ զրույցում: