|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում ոսկերչական խանութի վրա հարձակում գործած անձը հանձնվել է ոստիկանությանը. գրում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով France-Presse-ը:
Երեկ երեկոյան հայտնի էր դարձել, որ անհայտ անձը խանութը թալանելու ժամանակ պատանդ է վերցրել մի քանի մարդու:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Դա թվով երրորդ նման հարձակումն է Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Շերիֆ և Սաիդ Քուաշիները 1 մարդու պատանդ են վերցրել Փարիզից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Դամարտեն ան Գոելում: Հատուկ գործողության արդյունքում նրանք սպանվել են:
Բացի այդ` Փարիզի հրեական խանութում տղամարդը պատանդ էր վերցրել մի քանի մարդու և պահանջել չհետապնդել Charlie Hebdo-ում սպանդի համար կասկածվող տղամարդկանց: Հատուկ գործողության արդյունքում Ամեդի Կուլիբալի անունով պատանդառուն սպանվել է: