|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկացի նկարիչ և վիդեոօպերատոր Զախարի Քոուլ Ֆերնանդեսը, ով 2017 թվականի հունվարի 1-ին փոփոխության է ենթարկել Լոս Անջելեսի հոլիվուդյան բլուրների վրա գտնվող հանրահայտ Hollywood գրությունը, ինքնուրույն հանձնվել է ոստիկանությանը։
Art Net-I հաղորդմամբ՝ 30-ամյա իրավախախտն ավելի քան մեկ շաբաթ չի բացահայտել իր մասնակցությունն արարքին, սակայն վերջիվերջո ներկայացել է ոստիկանություն:Նշվում է, որ նրան ներկայացվել է փակ տարածք ապօրինի մուտք գործելու մեղադրանք և փետրվարի 15-ին դատարան ներկայանալու ծանուցում։
Տղամարդը հայտնել է, որ ինքն ուղղակի ցանկացել է ստիպել մարդկանց ծիծաղել։
Նշենք, որ Hollywood գրությունը փոխակերպվել է պաստառների միջոցով, ինչի արդյունքում հոլիվուդյան բլուրների վրա հայտնվել է Hollyweed գրությունը (բառացիորեն՝ «սուրբ խոտ»)։