|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
2016 թվականին «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել է մեղքը. հայտնում է РИА Новости-ն:
Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու մեջ: Քննության ընթացքում գործարարն ընդունել է պատանդներ վերցնելու մեղքը, բայց ոչ` ահաբեկչության մեղքը:
«Ես համաձայն չեմ ներկայացված մեղադրանքների հետ, ես ահաբեկիչ չեմ: Պատանդներ, այո, վերցրել եմ»,- ասել է Պետրոսյանը այն բանից հետո, երբ դատախազը հրապարակել է գործով մեղադրական եզրակացությունը:
Դրանից բացի` չորեքշաբթի մեղադրյալը դատարանին ուղղված դիմում է կարդացել, որում խնդրել է, որպես հանրային պաշտպան, հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: