|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԻԱ «Նովոստի»-ն հաղորդում է, որ երկու անհայտ զինված անձինք մեքենա են գողացել Փարիզի Սեն եւ Մարն շրջանում և պատանդներ վերցրել:
Le Parisien թերթի հաղորդմամբ` ոստիկանությունը փորձել է ձերբակալել Charlie Hebdo –ի ահաբեկչական հարձակման կասկածյալներին: Սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում երկու մարդ է զոհվել:
Ոստիկանությունը մոբիլիզացնում է ուժերը: Տեղաբնակները, որոնց խորհուրդ է տրվել տնից դուրս չգալ, հինգ ուղղաթիռ են նկատել երկնքում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փնտրում է Charlie Hebdo –ի ահաբեկչական հարձակման կասկածյալներ Քուանշի եղբայրներին, որոնք թաքնվում են Ֆրանսիայի հյուսիսում:
Հանցագործների կողմից վերցված պանադների թվի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: