|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է արել. «Քաղաքական հանելուկ - ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստանում է ընդամենը երեք դեմ»:
Նշենք, որ Փաշինյանի մատնանշած երկու ընդդիմադիր ուժերը ՀԱԿ եւ «Ժառանգությունն» են:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ազատ էր քվեարկության հարցում: Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում հստակ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: