|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հնէաբաններին արդեն երկար ժամանակ հանգիստ չեն տալիս բրոնզեդարյան հանրահայտ կիկլադյան արձանիկները, որոնցից առաջինները հայտնաբերվել են 1963 թվականին հունական Կերոս անմարդաբնակ կղզում, որն ընդամենը 15 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում:
Արդեն մի քանի հազար արձանիկ է հայտնաբերվել, բոլորը` կոտրված: Ընդ որում` գիտնականների` կտորներից ամբողջական արձանիկներ հավաքելու փորձերն ապարդյուն են անցել, թեեւ այդ աշխատանքն իրականացրել են նաեւ համակարգչով. ոչ մի կտորը մյուսի հետ չի համընկնում:
Ներկայումս մի վարկած է առաջ քաշվում. արձանիկները հատուկ են կոտրվել եւ թաղվել Կերոսում, հավանորեն դա ինչ-որ ծես է եղել` կապված անդրշիրիմյան կյանքի հետ:
Մեկ այլ վարկածով` արձանիկները կենցաղային նշանակություն են ունեցել: Երբ կոտրվել են, ըստ տեղական սովորության` չի թույլատրվել դեն նետել, այդ պատճառով էլ թաղել են կղզում:
Համենյան դեպս, գիտնականները խոստովանում են, որ Կերոսի հանելուկը դեռ չի լուծված: