|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առաջին հայացքից ընտրությունները հանգիստ և իրենց հունով էին ընթանում, բայց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը մամուլից տեղեկացել է, որ բողոքներ կան:
Նա լրագրողներին ասաց, որ Գյումրիում ԲՀԿ-ի ցույց տված արդյունքից գոհ են: «Փորձը ցույց տվեց, որ համառ աշխատանքի դեպքում որոշակի արդյունքի կարողացան հասնել»,- նշեց պատգամավորը:
Խաչատրյանը միաժամանակ ընդգծեց, որ ողջ օրը ոտքով շրջել են Գյումրիում, և այսօրվա իրավիճակից գոհ մարդ չեն տեսել: «Այնտեղ չկար ասֆալտապատված փողոց` չհաշված կենտրոնական փողոցները: Հանդիպումներ կազմակերպելիս հիմնականում չէին նկատվում այլ քաղաքական ուժերի քարոզները, և թե ո՞նց էին ձայն հավաքում, դա մնում է հանելուկ»,- ասաց նա: