|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մինչ մամուլն ու քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան միջադեպը, պարզվում է` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ամենեւին էլ տեղյակ չէ այդ ամենից:
«Ես օրենքներից եմ տեղյակ, որոնք որ քննարկվում են հիմա ԱԺ-ում: Օրինակ, ճիշտ չի լինի նման հարցերով դիմել դրսի մարդկանց, օրինակ, ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու տնտեսությունը չի զարգանում: Ես հո ստյուարդես չե՞մ, բորտ-մեխանիկ չե՞մ, որ իմանամ` սամալյոտի կողքը ինչ ա լինում»,-դժգոհեց Խաչատրյանը:
Նա կարծում է, որ այս ամենը դեղին մամուլ է, լրագրողներն էլ կարեւորը թողած` ընկել են երկրորդական բաների հետեւից: