|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է գյուղատնտեսության նախարարություն, շրջել աշխատասենյակներում, ծանոթացել նախարարության աշխատակիցների աշխատանքային պայմաններին: Նախագահն առանձին հանդիպում է ունեցել նաեւ ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Գյուղնախարարությանը մոտ կանգնած Lurer.com-ի աղբյուրները հայտնել են հետաքրքիր տեղեկություններ այցին նախորդած իրադարձությունների մասին: Նախքան Սերժ Սարգսյանի այցը գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր մոտ է հրավիրել նախարարության բոլոր բաժինների աշխատակիցներին եւ պարտադրել, որ յուրաքանչյուրը նորոգի իր աշխատասենյակը: Նախարարը պահանջել է, որ նախարարության աշխատակից բոլոր աղջիկները հանդիպմանը ներկայանան մազերը ներկած, դիմահարդարված, ինչպես նաեւ պարտադիր կրեն ոսկյա զարդեր: Սերգո Կարապետյանը պահանջել է, որ, նախագահի հարցերին ի պատասխան, միայն լավ բաներ խոսեն եւ խնդրահարույց որեւէ հարց չբարձրաձայնեն: «Անպայման ստուգելու եմ, որ իմ հրահանգներից շեղումներ չլինեն»,- շեշտել է նախարարը: