|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երգիչ, երաժիշտ Հայկ Գևորգյանի «Սիրող սրտեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հասանելի է։ Թեպետ երգի տեսահոլովակը նկարահանվել է ամիսներ առաջ, սակայն հանրությանը չեն ներկայացրել՝ համավարակի պատճառով: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գարեգին Ամյանն է, իսկ տեսահոլավակի նկարահանման գործում Հայկին աջակցել են ընկերները։
«Շատ եմ կարևորում թիմային աշխատանքը: Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, որոնք սատարել են ինձ, շնորհակալ եմ հոլովակի ռեժիսոր Գևորգ Թովմասյանին, նկարահանման ամբողջ խմբին, որոնց շնորհիվ հոլովակը կայացել է»,-ասում է Հայկն ու հավելում, որ մշտապես աշխատել և կատարելագործվել է պետք, բայց, որպես առաջին տեսահոլովակ, կարծում է՝ այն կայացել է: