|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դատարանը վճռել է կալանքի տակ առնել գնացքի մեքենավարին, որը վթարվել էր իսպանական Գալիսիա նահանգում. հայտնում է Reuters-ը:
Ներկայումս նա հիվանդանոցում է: Իրավապահ մարմինները կձերբակալեն նրան հիվանդանոցից դուրս գալուն պես:
Հիշեցնենք, որ Մադրիդից Ֆերոլ ուղևորվող ուղևորատար գնացքը հուլիսի 24-ի երեկոյան դուրս էր եկել գծերից: Գնացքի 4 վագոնները, ականատեսների խոսքերով, մի քանի անգամ շուռ էին եկել, այնուհետ բախվել իրար: Արդյունքում զոհվել է 80, վիրավորվել` ավելի քան 140 մարդ: