|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն շտապ վիրահատության կարիք ունի: Այդ մասին հայտնել է Տիմոշենկոյի դուստր Եվգենյա Տիմոշենկոն. գրում է Интерфакс-ը:
Նա ասել է, որ իր մայրը ողնաշարի ճողվածք ունի, և մեջքի ցավերի ուժեղացման հետ կապված` գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկները խորհուրդ են տվել շտապ վիրահատություն կատարել:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն գտնվում է բանտում: 2011-ի հոկտեմբերի 11-ին նա 7 տարվա ազատազրկման դատապարտվեց 2009թ. Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ իր ծառայողական պարտականությունները վերազանցելու համար։