|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին Երևանում ուշագրավ դեպք էր տեղի ունեցել` 36-ամյա տղամարդը շենքի 9-րդ հարկից ընկել էր բակում կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և, բարեբախտաբար, ողջ մնացել: Տղամարդը տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ի հետ զրույցում «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կուրղինյանը հայտնեց, որ տղամարդը ստացել է բազում կոտրվածքներ, որոնք, սակայն, կյանքի հետ համատեղելի են:
«Նա իրեն լավ է զգում, ավելին` արդեն ուզում է տուն գնալ, սակայն պետք է խոսենք հարազատների հետ, և եթե նրանք էլ նույնը պնդեն, նրան դուրս կգրենք»,- ասաց Կուրղինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ տղամարդը որևէ վիրահատության չի ենթարկվել: