|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Էկվադորը տարանցման փաստաթղթեր է տվել Էդվարդ Սնոուդենին: Univision հեռուստաընկերությունը ցուցադրել է այդ փաստաթղթի պատճենը. տեղեկացնում է Лента.ру-ն: Փաստաթուղթը Սնուդենին տրվել է դեռեւս հունիսի 22-ին:
ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: