|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վենեսուելայի իշխանությունները տեղեկություն չունեն ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից այն բանից հետո, երբ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց ամերիկացուն քաղաքական ապաստան տալու պատրաստակամության մասին:
«Մենք կսպասենք մինչեւ երկուշաբթի, որպեսզի իմանանք` համաձա՞յն է նա ապաստան գտնել Վենեսուելայում»,- պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան. տեղեկացնում է Reuters -ը:
Նիկոլաս Մադուրն իր առաջարկն արել է հուլիսի 6-ին: Նման առաջարկ Սնոուդենը ստացել է նաեւ Նիկարագուայից: