|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները:
«Հասկանալի է, որ Օբաման այս անգամ էլ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Բայց «չարտաբերումն» ամերիկյան կողմը կսուբլիմացնի մայիսի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրվող պատարագով, ինչը կանխել ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուին հաստատ չի հաջողվի»,- հայտնեց մեր աղբյուրը դիվանագիտական շրջանակներից:
Նրա փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու պատարագին: Նրան կուղեկցեն Գարեգին Բ-ն և Նավասարդ Կճոյանը, ներկա կլինի նաև Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։