|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայում իշխող կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել այն բանի օգտին, որ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունները որակվեն որպես ցեղասպանություն: Մոտ օրերս այս հարցը կքննարկի Բունդեսթագը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կանգնել է այն մարդկանց կողքին, ովքեր կոչ են անում ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն: Այդ մասին նա հայտարարել է Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում. հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Նրա խոսքերով՝ ինքը լավ հասկանում է այն մարդկանց զգացմունքները, ովքեր պահանջում են Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ հանցագործությունները որակել որպես ցեղասպանություն:
Միաժամանակ, Շտայնմայերն ասել է, որ գնալով ավելի սրվող քաղաքական բանավեճերն այս հարցի շուրջ կարող են ավելի բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել Հայաստանի և Թուրքիայի միջև լուրջ, ուղիղ երկխոսության հնարավորությունը: