|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անցած գիշեր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ «Ատակա» կուսակցության ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ 8 մարդ է վիրավորվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ցուցարարները բողոքի ակցիաներ են կազմակերպել խորհրդարանական բոլոր կուսակցությունների գրասենյակների առջեւ, սակայն «Ատակա»-ի կողմնակիցները նախապես փակել են իրենց գրասենյակ տանող ճանապարհը եւ հայտարարել, որ թույլ չեն տա ցուցարարներին առաջ շարժվել: Իրավապահները բախումից խոևսափելու համար փակել են ցուցարարների ճանապարհը: Սակայն կողմերը միմյանց վրա քարեր ու շշեր են նետել:
Երեկ մոտ 7 հազար մարդ արդեն չորրորդ անգամ հավաքվել էր Սոֆիայի կենտրոնում` բողոքելու երկրի կառավարության քաղաքականության դեմ: Այսօր նոր ակցիա է լինելու: