|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ ավելի քան 20 հազար մարդ հակագնչուական կարգախոսներով ցույցի է դուրս եկել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում. տեղեկացնում է mignews.com-ը:
Ակցիան գնչուական փոքրամասնության դեմ ուղղված` արդեն մի քանի օր ձգվող զանգվածային ելույթների շարունակությունն է: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Պլովդիվի մոտակայքում գնչուական բարոնը վրաերթի էր ենթարկել մի պատանու, որը մահացել էր:
Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը երկրի քաղաքացիներին «ատելությունից եւ ծայրահեղականությունից զերծ մնալու կոչ է արել: Իսկ «Ատակա» արմատական կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը, իր հերթին, հայտարարել է մահապատիժը վերականգնելու եւ գնչուական գետտոն վերացնելու անհրաժեշտության մասին: