|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրք-հունական սահմանին գտնվող Դիմոտեկա քաղաքում գտնվող Չելեբի Մեհմեթ պատմական մզկիթի մինարեթին անհայտ անձանց կողմից հունական դրոշ է կախվել, որը հեռացվել միայն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը նկատել է այն։
Մայիսի 31-ին 579-ամյա մզկիթը գտնվում է թուրք-հունական սահմանին՝ Էդիրնե շրջանի Ուզունքյոփրյու քաղաքի դիմաց, ինչ ավելի է գրգռել թուրքերին։
Դիմետոկի քաղաքապետ Ռամիլոս Հաջիյանօղլուն հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ կամ կիրակի, և ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել։
Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում՝ այն սադրանք համարելով։ Նշենք, որ մայիսի 27-ին Կ. Պոլսի անկման տարելիցի (թուրքերի համար Ստամբուլի նվաճման տարեդարձի) օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամազ էր իրականացրել Կ. Պոլսի խորհրդանիշ և թանգարանի կարգավիճակ ունեցող տաճարում։