|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 փուլում մրցելու է Թայբեյը ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ: Այսօր ռինգ դուրս եկող մեր մյուս 4 բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 փուլից:
75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին` 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վահե Բադալյանին և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 բռնցքամարտիկով:
ՀԲՖ մամուլի ծառայություն