|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Այսօր տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Հայաստանի 2 ներկայացուցիչները` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան վաղը եւ պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից:
Վիճակահանության արդյունքում մեր 2 բռնցքամարտիկներին առաջին փուլում բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:
ՀԲՖ մամուլի ծառայություն