|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ տեղի բժիշկները հրաժարվել են առանց գումարի բուժել պաղեստինցի 3-ամյա երեխայի, ինչի հետևանքով նա մահացել է. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ վիրահատության համար պահանջվում էր 25 հազար դոլար:
Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ծածանելով Լիբանանի ու Պաղեստինի դրոշները:
Նշվում է, որ մայրաքաղաք Բեյրութում ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:
Ցույցերը Լիբանանում անցկացվում են տնտեսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին: Երկրի ղեկավարությունը մայիսից չի կարողանում կառավարություն ձևավորել: