|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող Հոնկոնգի ոստիկանությունը կիրակի հակակառավարական չարտոնված ցույցերի մասնակիցների հետ բախումների ժամանակ բերման է ենթարկել 49 անձի. հայտնում է Daily Mail-ը:
Ցույցը սկզբում համաձայնեցված է եղել իշխանությունների հետ, սակայն որոշ ժամանակ անց ցուցարարների մի մասը դուրս է եկել նախապես համաձայնեցված երթուղուց՝ արգելափակելով կենտրոնական փողոցների մի մասը, ինչպես նաև ստեղծելով խոչընդոտներ հասարակական տրանսպորտի համար:
Տեղի ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, որն արդյունք չի տվել, բախումները շարունակվել են: Շյոնվան շրջանի հարակից հատվածներում ցուցարարները տարբեր առարկաներով բարձված սայլ են այրել, որից հետո այն հրել են ոստիկանների ուղղությամբ:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշված է` ծայրահեղական ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ են դառնում:
Ավելի վաղ տեղեկացրել, էինք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ կատարելու իշխանությունների որոշման արդյունքում: Փոփոխությունների ընդունման պարագայում թույլ կտրվի Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր: