|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փարիզում ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք բողոքի ակցիայի են դուրս եկել Թեո անունով երիտասարդին բերման ենթարկելու ժամանակ իրականացված գործողությունների համար: Այս մասին հաղորդում է France Press-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ակցիան անցկացվել է Փարիզի արվարձաններից մեկում: Փողոց է դուրս եկել մոտ 2 հազար մարդ` պահանջելով «Արդարություն Թեոյի համար»:
Նշվում է, որ ցուցարարները բերել են «Ոստիկանությունը սպանում է անմեղ մարդկանց» և «Ոստիկանական բռնաբարություն» գրություններով պաստառներ:
Գործակալության տվյալների համաձայն` ցուցարարները տարբեր առարկաներ են նետել ոստիկաննների և շենքերի ուղղությամբ, ինչպես նաև ավտոմեքենաներ, խանութներ և կանգառ վնասել: