|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այսօր Փարիզում ընթանում է «դեղին բաճկոններ»-ի հերթական բողոքի ցույցը: Ցուցարարներից մի քանիսը դիտմամբ սադրեցին ոստիկաններին` նրանց ուղղությամբ նետելով քարեր, շշեր: Ոստիկանությունը առանց հապաղելու կիրառեց արցունքաբեր գազ: Բախման արդյունքում տուժածներ չկան: Ցույցերի ընթացքում ոստիկանությունը արդեն բերման է ենթարկել 480 մարդու, նրանցից 211-ը ձերբակալվել են: