|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թատերագիր Լեւոն Մութաֆյանը Facebook-յան իր էջում գրել է. «ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հիվանդանոցում է... Մաղթում եմ առողջություն իմ լավ ընկերոջը, ուժ և կորով: (Մեր լրատվամիջոցները չեն գրում այս մասին... Դե, Ազատ Գասպարյանը ոչ Միհրան Ծառուկյանն է, ոչ Լիլիթ Հովհաննիսյանը կամ Սիլվա Հակոբյանը, որպեսզի անմիջապես գրեին, արձագանքեին, տաղանդավոր դերասանին ապաքինում ցանկանային...)»:
Yerkir.am-ի հետ զրույցում Ազատ Գասպարյանը նշեց, որ ոչ մի լուրջ բան չկա, գնացել էր հիվանդանոց` հետազոտվելու: «Վաղուց չէի հետազոտվել եւ արդեն ժամանակն էր` «ոտքից գլուխ» հետազոտվելու: Բարեւներս բոլորին»,- ասաց դերասանը:
Հ. Գ. Պարո'ն Մութաֆյան, սխալվում եք, մեզ համար Ազատ Գասպարյանը Ազատ Գասպարյանն է, իսկ մյուսներին` Լիլիթ Հովհաննիսյանին, Միհրան Ծառուկյանին, Սիլվա Հակոբյանին` «հարգանքներիս հավաստիքը»:
Կ.Հ.