|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Շվեդական Մալմե քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ-2013»-ը: 39 երկրների ներկայացուցիչներ անցել են կարմիր գորգով եւ ուղղվել քաղաքային օպերայի շենքը, որտեղ նրանց դիմավորել են տեղի իշխանության ներկայացուցիչներն ու մրցույթի կազմակերպիչները: Ավելի ուշ «Եվրաակումբ»-ում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել:
Հայտնի է, որ Հայաստանը մրցույթում ներկայացնելու է «Դորինաս» ռոք խումբը, որը կատարելու է բրիտանացի լեգենդար ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի երաժշտության հիման վրա գրված երգ: Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակիչում քվեարկել «Դորիանսի» օգտին:
Երաժշտի պաշտոնական կայքում `www.iommi.com-ում, տեսանյութն ուղեկցվում է հետեւյալ գրառումով. «Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է, եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը»: