|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզարշավին Կենտրոն վարչական շրջանում այսօր հետեւելու էր եկել նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը,` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը:
Քարոզարշավի ընթացքից Մինասյանը գոհ է, նա չի կիսում այն կարծիքը, որ հիմնականում երիտասարդներից բաղկացած շտաբը տապալել է այս քարոզարշավը: Ըստ նրա` երիտասարդ լինելը չի կարելի բացասական քողի ներքո ներկայացնել:
Հարցին, թե ինչո՞ւ ակտիվ մասնակցություն չունեցավ քարոզարշավին, ելույթներով հանդես չեկավ, Մինասյանը պատասխանեց. «Ես նոր եմ քաղաքականության մեջ, եւ հրապարակային ելույթներ ունենալու ժամանակ դեռ կա»:
Ի դեպ, հաղթանակի դեպքում Գրիգոր Մինասյանը մանդատից չի հրաժարվելու եւ ընդգրկվելու է ավագանու` ՀՀԿ խմբակցության կազմում: